Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքը Մոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ Շարմազանով Զելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին UFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկել Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ Կվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմը ՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստություն Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Միսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վեր 

«Նոր Հայաստանի» երթն ավարտվեց (տեսանյութ, լրացված)

ԱՐԽԻՎ

«Նոր Հայաստանի» երթն ավարտվեց. այն հսկում էին ՀՀ երկու փոխոստիկանապետն ու Երևանի ոստիկանապետը: Ռաֆֆի Հովհաննիսյանն եզրափակիչ ելույթ ունեցավ, նշելով որ վաղը ժամը 17:00-ին ասուլիս կունենան:

Երթը հասավ ԿԸՀ. շենքը շրջափակված է վահաններով զինված ոստիկանական շարքերով:

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցները հասել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Երթի մասնակիցները ԿԸՀ-ից պահանջում են սահմանադրական փոփոխությունների կասեցում, նախագահ Սերժ Սարգսյանի և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը:

Ազատության հրապարակում ավարտվեց ընդդիմության կազմակերպած հանրահավքը, որին հաջորդեց երթը:

Ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը.

Եթե ոստիկանությունը մեզ ուզում է երթուղուց շեղվելու համար վարչական պատասխանատվության ենթարկի, թող ենթարկի:  Վարչական պատասխանատվությանը ենթարկելը մեզ համար պրոբլե՞մ է:

Մենք պիտի մատուցենք աննախադեպ հանգուցալուծում ու ունենանք նոր Հայաստան' ժողովրդին պատկանող իշխանությամբ: 

Ելույթ ունեցավ ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը.

Ես վստահ եմ, որ երեկվա մեկնարկը հզոր է եղել և եթե մեր այսօրվա քանակը զիջում է երեկվա քանակին, դա չի նշանակում, որ մենք թուլացել ենք:

Կոչ եմ անում մեր երիտասարդությանը, մեր ժողովրդին՝ միանալու մեզ: Ժողովուրդ, այս մեկնարկը այլ մեկնարկ է:

Ելույթ ունեցավ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Սահմանադրական փոփոխությունների ընդունումը կվկայի, որ Հայաստանի ժողովուրդը ընտրել է սոցիալական անարդարությունը որպես կյանքի սկզբունք։ Եթե սահմանադրության փոփոխություններն անցնեն, իշխանությունները իրավունք կստանան որեւէ մեկին թոշակ չտալ։  Նոր Սահմանադրությամբ իշխանությունը լիովին իրավունք կունենա ասելու՝ դու ես տվել այդ իրավունքը, որ քեզ այդ իրավունքից զրկենք

Ելույթ ունեցավ «Չենք անցկացնի» նախաձեռնության վարչության անդամ Արշակ Մուսախանյանը.

Ոչ-ի քարոզչությունն պարզապես ջախջախել է «այո-ի» քարոզչությանը, որովհետև ասել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն իշխանությունների վերարտադրության մեխանիզմն է, իսկ մեր քաղաքացիների համար դա անընդունելի երևույթ է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք սահմանադրական փոփոխությունների տապալմանը և վերջապես Հայաստանում փոփոխությունների հույս առաջացնենք:

Ելույթ ունեցավ «Նոր Հայաստան» ընդդիմության միացյալ շտաբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մենք հետագայում ավելի հետաքրքիր զարգացումներ ենք ունենալու: Օր օրի ավելի ենք մեծացնելու այս քաղաքացիական անհնազանդության ծավալները ու երկրում ստանալու ենք փոփոխություններ: Կոչ եմ անում վաղը ակտիվորեն մասնակցել Ազատության հրապարակում սպասվելիք «Ոչ»-ի հավաքին:

Ելույթ ունեցավ «Նոր Հայաստան» ընդդիմության միացյալ շտաբի անդամ Հմայակ Հովհաննիսյանը.

Երեկ այս հրապարակում հնչեցին հավատի զանգերը և դրան ունկնդիր էին 200 000 մեր համաքաղաքացիներ: Մենք պահանջում ենք, որ այս ապօրինի գործընթացը կասեցվի, որովհետև այս հանրաքվեի անվան տակ փորձ է արվում օրինականացնել ժողովրդի իշխանության յուրացումը:

Ելույթ ունեցավ «Նոր Հայաստան» ընդդիմության միացյալ շտաբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը.

Հենց մեր մեքենան մոտենում է, որպեսզի մեր իրերը դատարկենք, մի ոստիկան է հայտնվում և թույլ չի տալիս: Ոստիկանները ոտնահարում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

Տեսնողներ են եղել, որ մի քանի հոգի մոտեցել են ցուցարարների մեքենային, ծակել են ռադիատորը։ Անողները փախել են, իսկ ոստիկանությունը արհամարհել է քրեական տարրերին հայտնաբերելու կոչերը։ 

Ավետիսյանը հայտնեց նաև, որ ոստիկանության լեյտենանտը այսօր հարձակվել է Գեւորգ Սաֆարյանի վրա, փորձել են բերման ենթարկել, բարեբախտաբար, ժողովուրդը թույլ չի տվել։ ՀՀ փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանը արդարացնելով ոստիկանի արարքը՝ նշել է, թե իբր Գևորգ Սաֆարյանը հայհոյել է ոստիկանին:

Ելույթ ունեցավ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը.

Փորձում են ահաբեկումների միջոցով խոչընդոտել հեղափոխության գործընթացին։ Ականատես եղանք, թե ինչպես են ապօրինի խուզարկումներ արվում հենց հրապարակում։ Ռեժիմը բացահայտում է նաեւ իր ոչ կոմպետենտությունը։ Մեր խաղաղ գործողություններին հակադրեցին ապօրինի գործողություններ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Prada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտը
Ամենադիտված