Սերբիան դեկտեմբերի 14-ին ձեռնամուխ կլինի ԵՄ-ին անդամակցելու բանակցություններին
ԱՐԽԻՎ
Սերբիայի եւ Եվրամիության բանակցային դոսյեի առաջին գլուխները կբացվեն դեկտեմբերի 14-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հայտնել Է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը:
«Սերբիան եվրոպական ստանդարտների եւ արժեքների երկիր դարձնելու մեր երկարամյա ջանքերի արդյունքում կարող եմ գոհունակությամբ հայտնել, որ Սերբիան դեկտեմբերի 14-ին պաշտոնապես կբացի առաջին բանակցային գլուխները՝ սկսելով Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները»,- հայտարարել Է Վուչիչը ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում:
Սերբիան ԵՄ-ի թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ Է ստացել 2012 թվականի մարտին: Եվրամիությանը Սերբիայի անդամակցության շուրջ բանակցությունների սկսման մասին պաշտոնապես հայտարարվել Է 2014 թվականի հունվարին, սակայն այն ժամանակվանից բանակցային դոսյեի ոչ մի գլուխ չԷր բացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը