«Թուրքական հոսք» գազամուղի կառուցման նախագիծը կասեցված է. Նովակ
ԱՐԽԻՎ
«Թուրքական հոսք» գազամուղի կառուցման նախագիծը կասեցված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Դեկտեմբերի 1-ին ՌԴ կառավարությունը որոշում Է ընդունել դադարեցնել առեւտրատնտեսական համագործակցության ռուս-թուրքական խառը միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը ռուսական կողմից գլխավորում Է Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՏԱՍՍ-ը' հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրի, «Թուրքական հոսք» գազամուղի նախագծի քննարկումը կասեցվելու Է Ռուսաստան-Թուրքիա միջկառավարական հանձնախմբի գործունեության դադարեցման կապակցությամբ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը