Ժամանակն է ստանձնել պատասխանատվություն. Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
ԱՐԽԻՎ
Ժամանակն է, որ Ֆրանսիան ստանձնի այն պատասխանատվությունը, որն ունի ժողովրդավարության պահպանման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆրանսիայի Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է դեկտեմբերի 3-ին քննարկման դրված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի հեղինա կ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն: Նա հույս է հայտնել, որ ԱԺ պատգամավորները կլինեն միասնական օրինագծի քվեարկման ժամանակ:
2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը