Թուրքական բուհերի ռուսաստանցի ուսանողները հեռանում են երկրից
ԱՐԽԻՎ
Ռուսական Սու-24 ինքնաթիռը թուրքական ռազմական կործանիչների կողմից խոցելու հետևանքով Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարված հարաբերություններն իրենց ազդեցությունն են գործել նաև կրթական ոլորտի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրքական համալսարաններում սովորող ռուսաստանցի ուսանողները սկսել են թողնել իրենց բուհերն ու վերադառնալ Ռուսաստան:
Թուրքական տարբեր համալսարանների դասախոսներ ու պրոֆեսորներ դժգոհել են ստեղծած իրավիճակի առնչությամբ՝ նշելով, որ ռուս-թուրքական քաղաքական լարված ֆոնին տուժում է կրթությունը:
Օրինակ, Թուրքիայի Գազի համալսարանի պրոֆեսոր Սուլեյման Բույուքբերբերը հայտնել է, որ իրենց մոտ կա 20 ռուսաստանցի ուսանող, որոնցից 7-ը ՌԴ դեսպանատնից ստացած հատուկ գրությունից հետո հեռացել են այնտեղից:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը