Տուլայում բուժվող հիվանդներից մեկը կտեղափոխվի Երևան
ԱՐԽԻՎ
ՌԴ Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքում, դեկտեմբերի 4-ին կտեղափոխվի Երևան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քն նարկվում է նաև նույն հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժվող ևս մեկ հիվանդի տեղափոխման հարցը:
Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժում ստացող երկու հիվանդի մոտ ևս առկա է դրական շարժընթաց: Հիվանդերից մեկին այսօր կատարվել է ողերի վիրահատություն, որը բարեհաջող է անցել:
Վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը' Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանք ապաքինման փուլում են:
Տուժածների Երևան տեղափոխելու մանրամասները և նպատակահարմարությունը քննարկվում են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ' մասնագիտական կոնսիլիումների արդյունքում: Բուժօգնության աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)