Ավստրալիան քաղաքացիությունից կզրկի ահաբեկչության մեջ կասկածվողներին
ԱՐԽԻՎ
Ավստրալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որի համաձայն՝ կրկնակի քաղաքացիություն ունեցող եւ ահաբեկչության մեջ կասկածվող ավստրալացիները կզրկվեն երկրի քաղաքացիությունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Երկրի կառավարության գնահատումների համաձայն՝ Ավստրալիայից ահաբեկիչների մինչեւ կեսը, որոնք մեկնել են Մերձավոր Արեւելքի երկրներ, կրկնակի քաղաքացիություն ունեն:
Ընդունված օրենքի համաձայն՝ ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող 14-ից բարձր տարիքի անձինք Ավստրալիայի քաղաքացիությունից կզրկվեն նույնիսկ դատավճռի բացակայության դեպքում:
Ինչպես նշել է Ավստրալիայի գլխավոր դատախազ Ջորջ Բրանդիսը, «դա օրենսդրության կարեւոր բաղադրիչ է, որը կուժեղացնի պայքարն ահաբեկչության դեմ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)