Տարեսկզբից Եվրոպա են ժամանել ավելի քան 890 հազար միգրանտներ ու փախստականներ. ՄԱԿ
ԱՐԽԻՎ
Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 893 հազար 970 միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին Ժնեւում հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Առավել շատ միգրանտներ ու փախստականներ Է ընդունել Հունաստանը՝ շուրջ 763 հազար: Իտալիա Է ժամանել ավելի քան 143 հազար մարդ: Հունաստան ժամանածների մեծ մասը կազմում են սիրիացիները (ավելի քան 388 հազար), աֆղանցիները (ավելի քան 142 հազար) եւ իրաքցիները (ավելի քան 44 հազար): Իտալիայում նրանց շարքերում ամենից առաջ Էրիթրեացիներն են (շուրջ 38 հազար), նիգերիացիները (ավելի քան 19,5 հազար) եւ սոմալացիները (ավելի քան 11 հազար):
Դեկտեմբերի 1-ից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա ժամանածների թիվը մեծացել Է ավելի քան 15 հազարով: Ըստ ՄՄԿ-ի տվյալների՝ տարեսկզբից 3601 մարդ Է զոհվել ծովում՝ Հին աշխարհ հասնելու փորձ անելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)