Քվեարկությանն ամենաակտիվը մասնակցել են Արարատ քաղաքի բնակիչները, ամենապասիվը գյումրեցիներն են
ԱՐԽԻՎ
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ամենաակտիվը մասնակցել են Արարատ քաղաքի բնակիչները, ամենապասիվը եղել են գյումրեցիները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արարատ քաղաքում քվեարկելու իրավունք ունեցող 13 հազար 715 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 9 հազար 961 մարդ, ինչը կազմում է քվեարկելու իրավունք ունեցողների 72.6 տոկոսը:
Գյումրի քաղաքում ընտրելու իրավունք ունեցող 125 հազար 695 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 41 հազար 550 մարդ, որը կազմում է քվեարկելու իրավունք ունեցողների 33.1 տոկոսը:
Քվեարկությանն ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Մասիս, Արտաշատ, Սպիտակ, Եղվարդ, Մարտունի, Սևան քաղաքները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)