Բայդենը Կլիչկոյին հավաստիացրել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կշարունակվեն
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին հետ Ուկրաինայի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը հավաստիացրել Է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կշարունակվեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը:
Բայդենն այցով գտնվում Է Ուկրաինայում:
«Ղեկավարները համաձայնել են, որ կարեւոր Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ Մինսկի համաձայնագրերն ամբողջությամբ չեն կատարվել, եւ միջազգային սահմանի ուկրաինական կողմը չի վերադարձվել Ուկրաինայի կառավարության հսկողության ներքո»,-նշել Է Սպիտակ տունը:
ԱՄՆ-ի փոխնախագահը նաեւ Կիեւի քաղաքապետին դրվատել Է «ոստիկանության, թափանցիկության եւ պետական գնումների հարցում կարեւոր բարեփոխումների» համար, ինչպես նաեւ նշել Է կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)