ԿԸՀ. 78 տեղամասերում վերահաշվարկի դիմումներ են ստացվել
ԱՐԽԻՎ
2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով կարող էին ներկայացվել դեկտեմբերի 7-ին' ժամը 12.00-ից մինչեւ 18.00-ն:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե սահմանված ժամկետում հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են թվով 78 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ:
Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են դիմումներ' թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Նախնական տվյալներով' 1997 տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններից մոտ հարյուրում են առկա քվեարկության ընթացքի մասին գրառումներ:
Բոլոր դիմումներին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ընթացք կտրվի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)