Գերմանիան խաղաղապահության ոլորտում Հայաստանի հետ երկարատև գործընկերություն է ակնկալում
ԱՐԽԻՎ
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության տակ գտնվող հյուսիսային հրամանատարության կազմում Մազարի Շարիֆի Քեմփ Մարմալ ռազմաբազայում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին դեկտեմբերի 7-ին այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը հայկական զորախմբի հրամանատարի և անձնակազմի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել համատեղ ծառայության և համագործակցության համար: Նշել է, որ Հայաստանը ունենալով կայունության և խաղաղության ապահովման գործում մեծ փորձ' համարվում է վստահելի գործընկեր, և ակնկալվում է, որ այս գործընկերությունը երկարատև կլինի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան