Էրդողանի որդին արդարացել է ԴԱԻՇ-ից նավթի գնման համար
ԱՐԽԻՎ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդին՝ 35-ամյա Բիլալ Էրդողանը, ով ներկայում սովորում է Բոլոնիայում, հերքել է իր մասնակցությունը ԴԱԻՇ-ից նավթի ապօրինի գնումներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք ունենք շինարարական ընկերություն։ Մենք գրասենյակներ ենք կառուցում Ստամբուլում։ Մենք բիզնես չունենք Միջերկրական ծովում, Սիրիայում կամ Իրաքում»,- ասել է նա։
Բիլալ Էրդողանը հաստատել է, որ իր եղբոր ընկերությունն իսկապես ունի բեռնատար տրանսպորտ, սակայն այն չի կարող օգտագործվել նավթի փոխադրումների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)