Սեյրան Օհանյանը լուծումներ է առաջարկել քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերին
ԱՐԽԻՎ
ՊՆ վարչական համալիրում նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին դեկտեմբերի 8-ին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քաղաքացիների խնդիրների քննարկմանը մասնակցել են նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ նախարար Սեյրան Օհանյանին ուղղված դիմում-խնդրանքներն առավելապես վերաբերում էին սոցիալ-իրավական, առողջական և ֆինանսական հարցերին:
Ընդունելության ընթացքում մանրամասն ուսումնասիրելով բոլոր դեպքերը, ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ է առաջարկել բարձրաձայնված հարցերին, տվել հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)