ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայից ռուս լրագրողների արտաքսումը
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարում Թուրքիայի իշխանությունների պահվածքը, որոնք երկրից արտաքսել են «Ռոսիա 1» հեռուստաընկերության նկարահանող խմբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Դեկտեմբերի 7-ին «Ռոսիա 1» հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդման նկարահանող խումբը ձերբակալվել է Թուրքիայի' Սիրիային սահմանակից Հաթայ նահանգում այն պահին, երբ նրանք ցանկացել են գնալ հարևան Գազիանթեփ նահանգ: Ձերբակալողները եղել են անհայտ անձինք, ովքեր մերժել են փաստաթղթերը ցույց տալու և ներկայանալու օրինական պահանջը: Ռուսական նկարահանող խմբին տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ հայտնել են, որ նրանց արտաքսելու որոշում է կայացվել' «Թուրքիայի Հանրապետության տարածքում օտարերկրյա լրագրողների գործունեության մասին կանոնները խախտելու» պատճառաբանությամբ»,- հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Անկարայում հրաժարվել են միջադեպի կապակցությամբ պարզաբանումներ ներկայացնել ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներին: Գերատեսչությունը կասկածներ է հայտնել, որ լրագրողներին արտաքսել են այն բանի համար, որ նրանք թուրք-սիրիական սահմանին բացահայտել են Թուրքիայի կառավարության համար ոչ ձեռնտու անօրինական գործողություններ: Բացի այդ, Մոսկվայում այս պատահարը համարում են Թուրքիայում օտարերկրյա լրատվամիջոցների իրավունքների բազմաթիվ խախտումների ևս մեկ օրինակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)