Իսրայելը դիտարկում է Թուրքիա գազ արտահանելու հնարավորությունը
ԱՐԽԻՎ
Իսրայելը դիտարկում է Թուրքիա գազի արտահանական եւ տարանցիկ մատակարարումների հնարավորությունը, չնայած այդ երկրի հետ ունեցած քաղաքական տարաձայնություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:
Իսրայելացիները Էներգետիկական ինքնապահովման եւ զգալի արտահանական ներուժի հույսերը կապում են Միջերկրական ծովի արեւելյան մասի շելֆի ռեսուրսների հետ, որտեղ արդեն շահագործվում է «Թամար» գազի հանքավայրը եւ շահագործման է պատրաստվում էլ ավելի խոշոր «Լեւիաֆան» հանքավայրը:
«Ներկայում կոնսուլտացիաներ են անցկացվում Թուրքիա գազի արտահանմանի եւ Թուրքիայով տարանցիկ մատակարարումների հարցի շուրջ, ինչը կօգնի փոխել երկրների միջեւ հարաբերությունները»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել է գազի հատվածի կարգավորման մասին օրենքի նախագիծը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)