Նիդերլանդները Հայաստանում նոր դեսպան ունի
ԱՐԽԻՎ
Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան Յոհաննես Դաուման դեկտեմբերի 9-ին (նստավայրը' Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին:
Ողջունելով դեսպանին՝ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացման:
Դեսպան Դաուման վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության ընդլայնման համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ անդրադարձան Նիդերլանդների կողմից Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կարեւորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)