Թուրք զինվորականների ներթափանցումը Հյուսիսային Իրաք ագրեսիա չէ. Դավութօղլու
ԱՐԽԻՎ
Թուրք զինվորականներն մտել են Հյուսիսային Իրաք՝ ի պաշտպանություն այնտեղ գտնվող «Փեշմերգա» ուսուցողական ճամբարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նա շեշտել է, որ Բաշիկայում գտնվող թուրքական ռ ազմական-ուսուցողական ճամբարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հարձակման ենթարկվելու վտանգի տակ է:
Ճամբարը գտնվում է Մոսուլ քաղաքից 20 կմ եռավորության վրա, եւ ըստ Դավութօղլուի, միայն թեթեւ սպառազինությամբ է ապահովված: «Այնպես որ, երբ վտանգի մակարդակը մեծացավ, մենք այնտեղ ուղարկեցինք զինվորականների՝ մեր ճամբարի պաշտպանության համար: Դա չի եղել ագրեսիա, դա եղել է աջակցություն»,- ասել է Թուրքիայի վարչապետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)