Ստամբուլի ոստիկանությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել
ԱՐԽԻՎ
Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի աշխատակիցները Ստամբուլի ավելի քան 10 հասցեներում համաժամանակյա գործողություններ են սկսել: Իրավապահ մարմինների գործողություններին մասնակցել են նաև ոստիկանական ուղղաթիռներ:
Հաղորդվում է, որ կան մեծ թվով ձերբակալվածներ: Ոստիկանությունը գործողությունների շրջանակում ձերբակալել է նաև երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) երիտասարդական թևը ներկայացնող անձանց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)