Էր Ռիադը 8 մլրդ դոլարի օգնություն Է տրամադրել Իրաքյան Քրդստանին
ԱՐԽԻՎ
Սաուդյան Արաբիան 8 մլրդ դոլարի օգնություն Է տրամադրել Իրաքյան Քրդստանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իրանական «Ֆարս» գործակալությանը:
«Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին Սաուդյան Արաբիայի կառավարությունից ֆինանսական օգնության տեսքով 8 մլրդ դոլար Է ստացել վերջերս Էր Ռիադ կատարած այցի ընթացքում: Այս տեղեկատվությունը դեկտեմբերի 9-ին հրապարակել Է «Շարժում հանուն վերափոխումների» քրդական կուսակցությունից Իրաքի խորհրդարանի պատգամավոր Սարվախ Աբդոլվալիդը»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Սկսած սեպտեմբերից, Իրաքի քրդական ինքնավարությունը տնտեսական ու ֆինանսական լուրջ դժվարություններ Է կրում նավթի գնի անկման, գործարար ակտիվության նվազման կապակցությամբ այն պայմաններում, երբ տարածաշրջանը, ինչպես եւ ամբողջ Իրաքը, պատերազմի մեջ Է ներքաշված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)