Ռուսաստանում էկրան է բարձրանում Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը
ԱՐԽԻՎ
Ռուսաստանում դեկտեմբերի 10-ին էկրան է բարձրանում Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը, որը շահել Է «Կինոտավր» փառատոնի այս տարվա գլխավոր մրցանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են A Company կինոընկերությունում, որն զբաղվում Է կինոնկարի վարձույթով:
«Սիրո մասին»-ը մի քանի նովելներից բաղկացած հավաքածու Է, որոնք միավորված են սիրո թեմայով: Մելիքյանի ֆիլմում խաղացել են Միխայիլ Եֆրեմովը, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաեւան, Ալեքսանդր Բորտիչը եւ ժողովրդականություն վայելող բազմաթիվ այլ դերասաններ:
Մելիքյանը պատմել Է, որ շատերը համաձայնել են մասնակցել կինոնկարին՝ նույնիսկ չընթերցելով սցենարը, իսկ, օրինակ, Վլադիմիր Մաշկովը պարզապես փոխարինել Է մեկ այլ արտիստի, որը համաձայնել Էր նկարահանվել ժապավենում, բայց չի կարողացել դա անել խիստ զբաղվածության պատճառով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)