Դոնալդ Թրամփը սպառնացել է որպես անկախ թեկնածու մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին
ԱՐԽԻՎ
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը վերստին չի բացառում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու մասնակցելու հնարավորությունը, եթե Հանրապետական կուսակցությունը պատշաճ հարգանք ցուցաբերի իր նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի հերթական բաժինը եթեր Է տրվել դեկտեմբերի 9-ին:
«Եթե նրանք պատշաճ հարգանք չցուցաբերեն իմ նկատմամբ, եթե նրանք ինձ չվերաբերվեն որպես ֆավորիտի, ապա, բնականաբար, հնարավոր Է ամեն ինչ, թեեւ ես չԷի ցանկանա դա անել»,-ընդգծել Է Թրամփը:
«Վերջին օրերին Թրամփը, որը, հարցումների տվյալներով, ֆավորիտն Է հանրապետականների շրջանում, խիստ քննադատության Է ենթարկվում, այդ թվում՝ կուսակիցների կողմից՝ ԱՄՆ բոլոր մուսուլմանների մուտքն արգելելու կոչերի համար: Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչն արել Է Սան Բեռնարդինոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի քաղաքացի Սայիդ Ֆարուքը եւ նրա կինը՝ Թեշֆին Մալիքը, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց օգնության կենտրոնում գնդակահարեցին 14 հոգու եւ վիրավորեցին եւս 21-ին, հաղորդել Է ՏԱՍՍ- ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)