ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում կարգավորումներ մտցվեցին
ԱՐԽԻՎ
ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման լիազոր մարմին նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը կառավարության նիստում նշեց, որ համաձայնագրով կարգավորվում են մի կողմի պետության տարածքում տեղակայված զինվորական կազմավորումների համար մյուս կողմի պետության տարածքից զինվորական նամակագրության փոխանցման հետ կապված հարցերը:
Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում կողմերը նշանակում են լիազոր մարմիններ, որոնց մասին իրազեկում են դիվանագիտական ուղիներով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)