Բարաք Օբաման նշել է 2015 թվականին իր նախընտրած ֆիլմն ու երգը
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման People հանդեսին տված հարցազրույցում նշել Է իր կողմից սիրված այն ֆիլմերը, երգերն ու գրքերը, որոնք թողարկվել են 2015 թվականին: Նա խոստովանել Է, որ տպավորված է Ռիդլի Սքոթի «Մարսիացին» կինոնկարից եւ ռեփեր Քենդրիք Լամարի How Much a Dollar Cost երգից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գրքերի թվում Օբաման առանձնացրել Է գրող Լորեն Գրոֆի Fates and Furies («Ճակատագրերը եւ ֆուրիաները») վեպը: ԱՄՆ-ի ղեկավարի կարծիքով՝ տարվա լավագույն սերիալն Է դարձել «Նիքերբոքեր հիվանդանոցը»:
Նախագահի կինը՝ Միշել Օբաման, նույնպես հրապարակել Է իր նախապատվությունները: Նրա համար սիրելի ֆիլմ Է դարձել «Գլուխկոտրուկ» անիմացիոն ժապավենը, սիրված երգը՝ Բրունո Մարսի Uptown Funk-ը, իսկ Էլիզաբեթ Ալեքսանդրի Light of the World-ը («Աշխարհի լույսը») նրա սիրած գիրքն Է: Հեռուստատեսային ռելիզներից ԱՄՆ-ի առաջին տիկնոջն ամենաշատը դուր Է եկել «Black-ish» սերիալը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)