Ժակ Շիրակը հոսպիտալացվել է
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի նախկին նախագահ 83-ամյա Ժակ Շիրակը դեկտեմբերի 9-ին հոսպիտալացվել Է առողջական վիճակն ստուգելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BFM հեռուստաալիքին, դեկտեմբերի 10-ին հայտնել Է նրա դուստրը՝ Կլոդը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ «Ժակ Շիրակի առողջական վիճակը երկյուղների տեղիք չի տալիս»: Միեւնույն ժամանակ Կլոդ Շիրակը խոստովանել Է, որ «իր հայրը վերջին օրերի ընթացքում ուժասպառություն Էր զգում»: «Նա հիվանդանոցում կմնա մի քանի օր, հնարավոր Է՝ մեկ շաբաթ»,- ասել Է Ֆրանսիայի նախկին նախագահի դուստրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)