Սիրիայում բունդեսվերի առաքելության առաջին մասնակիցները մեկնել են թուրքական «Ինջիռլիկ»
ԱՐԽԻՎ
Դեկտեմբերի 10-ին Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտեյնի դաշնային երկրամասի ռազմաբազայում տեղի Է ունեցել բունդեսվերի այն զինծառայողներին ճանապարհելու արարողությունը, որոնք Սիրիայում ռազմական առաքելությանը մասնակցելու համար Թուրքիայում ՆԱՏՕ-ի «Ինջիռլիկ» ռազմահանգրվան են ուղեկցում Tornado երկու հետախույզ ինքնաթիռներ: Արարողությունը հեռարձակվել Է գերմանական հեռուստաալիքների ուղիղ եթերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռազմաօդային ուժերի 51 «Իմելման» Էսկադրիլիայի 40 զինծառայողներին դիմել են գեներալ-լեյտենանտ Լյուֆթվաֆե Հելմուտ Շյուցը եւ Շլեզվիգ Հոլշտայն երկրամասի վարչապետ Տորստեն Ալբիգը:
Նաեւ դեկտեմբերի 10-ին Քյոլնից «Ինջիռլիկ» ռազմահանգրվան Է մեկնել լցավորող ինքնաթիռ՝ 16 տեխնիկներից, օդաչուներից եւ բժշկից բաղկացած թիմով:
Գերմանիայի Բունդեսթագը դեկտեմբերի 4-ին ձայների մեծամասնությամբ հավանություն Է տվել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում ֆրանսիացի գործընկերներին պաշտպանելու ԳՖՀ-ի կառավարության մտադրությանը:
Համապատասխան մանդատը նախատեսված Է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար եւ չի ենթադրում զինվորների մասնակցությունը ցամաքային գործողությունների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)