Թուրքիան 51.000 դոլարով տուգանել է Twitter-ին՝ ահաբեկչության խթանման համար
ԱՐԽԻՎ
Թուրքիայի իշխանությունները Twitter սոցցանցին տուգանել են 51.000 դոլարով՝ ահաբեկչություն քարոզող թուրք օգտատերերի օգտահաշիվները հեռացնելուն առնչվող պահանջը չկատարելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դրա հետ կապված՝ Թուրքիայի տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների պետական մարմինը Twitter-ին ներկայացրել է 150.000 թուրքական լիրայի տուգանք։
Հոկտեմբերի 10-ին Անկարայում իրականացված ահաբեկչությունից երկու օր առաջ, որի հետևանքով զոհվեց ավելի քան 100 մարդ, Twitter-ի մի շարք օգտատերեր գրել էին, որ Անկարայում լինելու է հզոր պայթյուն։ Թուրքիայի իշխանությունները Twitter-ից պահանջել էին տրամադրել այդ օգտատերերի IP հասցեները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)