Լավրովը խոստացել է համաձայնեցնել Սիրիայում ՌԴ գործողությունները կոալիցիայի հետ
ԱՐԽԻՎ
Մոսկվան ԱՄՆ-ի' «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գլխավորած կոալիցիան դիտարկում է որպես հնարավոր արդյունավետ գործընկեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ինտերֆաքսը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ամերիկյան կոալիցիան իրականություն է: Մենք գոհ ենք, որ ի պատասխան սիրիական կառավարության խնդրանքի վերջին երկու ամիսների ընթացքում Սիրիայի տարածքում մեր օդատիեզերական ուժերի գործողությունների մեկնարկին ամերիկյան կոալիցիան սկսեց գործել ավելի ինտենսիվ»,-ասել է Լավրովը Հռոմում իտալացի գործընկեր Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Հենց այդ ժամանակաշրջանում կոալիցիայի ինքնաթիռները սկսեցին ռմբակոծել նավթի անօրինական վաճառքի հետ կապված օբյեկտները»,-նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԻՊ-ի դեմ կոալիցիայի կազմի ընդլայնումից բացի, առանձնակի նշանակություն է ներկայացնում ահաբեկչական խմբի վրա հակազդեցության որակական կողմը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)