Պեսկովը ճշտել է Սիրիայի կառավարական բանակի մատակարարման վերաբերյալ տվյալները
ԱՐԽԻՎ
Ռուսաստանը զենք չի մատակարարում սիրիական ազատ բանակին. խոսքը վերաբերում է Սիրիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում մատակարարումների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ինտերֆաքսը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խոսքը գնում է ռազմատեխնիկական համագործակցության մասին: Մենք հստակ մատակարարում ենք միայն այն, ինչ կոչվում է, սյպես ասած, հատուկ սեփականություն: Այդ մատակարարումները իրականացվում են միջազգային իրավունքին համապատասխան»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում' անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը, որը վերաբերում էր Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող ուժերին աջակցելուն:
ՌԴ նախագահը համատասխան հայտարարություն է արել պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում:
«Խոսքը գնում է Սիրիայի զինված ուժերի մասին»,-շեշտել է նախագահի մամուլի քարտուղարը:
Արձագանքելով հստակեցնող հարցին'արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանը չի մատակարարում զենք Սիրիայի ազատ բանակին, նա ասել է. « Ոչ (չի մատակարարում): Ռուսաստանը զենք է մատակարարում Սիրիայի Արաբական Հանրապետությանը, հանրապետության օրինական իշխանություններին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)