Twitter-ն առաջին անգամ օգտատերերին նախազգուշացրել է հաքերների կողմից սպառնալիքի մասին
ԱՐԽԻՎ
Twitter ընկերությունն իր գոյության ընթացքում առաջին անգամ օգտատերերին նախազգուշացրել է պետական իշխանությունների կողմից հովանավորվող հաքերների կողմից սպառնալիքի մասին: Համապատասխան նամակն ընկերությունն ուղարկել է այն օգտատերերին, որոնց հաշիվները համարել է վտանգված, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Financial Times թերթին:
Ինչպես նշում է հրատարակությունը, Twitter-ը նախազգուշացնում է, որ հաշիվները հաքերների կողմից կարող են կոտրվել օգտատերերի հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները և IP-հասցեներն ստանալու համար: Ընդ որում չի ճշտվում, թե որ պետություններն են նկատի առնվում:
Ընկերությունը հայտնել է, որ սպառնալիքի տակ է հայտնվել միայն «հաշիվների ոչ մեծ խումբ»:
Թերթն ընդգծում է, որ այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, արդեն ունեն հնարավոր կոտրումների վերաբերյալ օգտատերերի նախազգուշացման և իրազեկման համակարգեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)