Զելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին UFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկել Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ Կվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմը ՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստություն Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Միսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վեր Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել ՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումից Թուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակի ՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում 

«ՈՉ»-ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել

ԱՐԽԻՎ

«ՈՉ»-ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ ասվում է.

Հայ Ազգային Կոնգրեսի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության ՈՉ-ի համատեղ շտաբը շնորհակալություն է հայտնում Հայաստանի քաղաքացիներին՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ակտիվորեն մասնակցելու եւ, դրա նշանակությունը գիտակցելով, զանգվածաբար ՈՉ քվեարկելու համար: Ժողովուրդը արտահայտվեց եւ հստակ ՈՉ ասաց Հայաստանի իշխանություններին եւ նրանց նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Մեր տվյալների եւ ընտրական գործընթացների հայտնի վիճակագրական մեթոդների վրա հիմնված ճշգրիտ մաթեմատիկական վերլուծության շնորհիվ հնարավոր է վերականգնել ժողովրդի իրական քվեարկության պատկերը: Հանրաքվեին իրականում մասնակցել է մոտ 825 հազար մարդ, որոնցից առնվազն 575 հազար քաղացի քվեարկել են ՈՉ, 250 հազարը ԱՅՈ, ինչը նշանակում է, որ Հայաստանի ժողովուրդը հստակորեն արտահայտվել է հանրաքվեում եւ մերժել սահմանադրական փոփոխությունները:

Հասկանալով, որ ժողովրդի կողմից իշխանության ծրագրերի մերժման ամրագրումը հանրաքվեի պաշտոնական արդյունքներով ըստ էության կնշանակի իշխանությունների նկատմամբ ժողովրդի անվստահության արձանագրում, Սերժ Սարգսյանի ռեժիմը ամեն գնով, այդ թվում դիմելով լայնածավալ զանգվածային օրինախախտումների եւ ընտրակեղծարարության, կեղծելով մոտ կես միլիոն ընտրողների մասնակցություն, գլխիվայր շուռ տվեց հանրաքվեի արդյունքը, պաշտոնապես, տեղամասային, ընտրատարածքային եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովների որոշումների միջոցով արձանագրելով ժողովրդի կամարտահայտությանը տրամագծորեն հակառակ արդյունք:

ՈՉ-ի համատեղ շտաբը ԿԸՀ-ին է ներկայացրել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում լցոնումների, բռնության, մատյաններում քաղաքացիների ստորագրությունների կեղծման, ընտրողների եւ հանրաքվեի օրինականությունը վերահսկող անձանց ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտման մասին հարյուրավոր տեղեկություններ եւ ապացույցներ, որոնք ցույց են տալիս օրինախախտումների համակարգային, համատարած եւ կազմակերպված բնույթը: Ներկայացվել է նաեւ վիճակագրական վերլուծություն, որը թույլ է տալիս գնահատել ընտրակեղծարարության ազդեցության չափը հանրաքվեի հայտատարված արդյունքների վրա եւ եզրակացնել, որ այդ արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը եւ հանրաքվեն պետք է ճանաչվի անվավեր:

ԿԸՀ-ի կողմից առանց լուրջ հիմնավորումների ՈՉ-ի համատեղ շտաբի պահանջի մերժումից հետո իրավական հարթության մեջ կա եւս մեկ քայլ' համաձայն Սահմանադրության 100 եւ 101 հոդվածների, Ազգայի Ժողովի մեկ հինգերորդից ավելի պատգամավորների դիմումի հիման վրա վիճարկել հանրաքվեի արդյունքները Սահամանադրական դատարանում: «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունն այսօր որոշում է ընդունել ԱԺ-ի աշխատակազմից համապատասխան ձեւաթուղթ վերցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու համար ԱԺ պատգամավորների անհրաժեշտ ստորագություններ հավաքելու նպատակով: Բոլոր պատագամավորները կարող են այցելել «Հայ Ազգային Կոնգրեսի» խմբակցություն եւ մինչեւ դեկտեմբերի 18 ստորագրել այդ դիմումի տակ:

Անկախ իրավական հարթությունում կատարվող քայլերից, ակնհայտ է, որ անցկացված հանրաքվեն եւ ժողովրդի հստակորեն արտահայտված քաղաքական կամքը նոր իրավիճակ են ստեղծել երկրում: Իշխանությունների կողմից հանրաքվեի արդյունքների լկտի կեղծումը, դառնալով եւս մեկ ոճրագործություն սեփական ժողովրդի դեմ, էլ ավելի խորացրեց ռեժիմի եւ ժողովրդի միջեւ անջրպետը:

Ժողովուրդը, սակայն, ոչ թե ընկճվել է իր կամարտահայտության հերթական ոտնահարումից, այլ ավելի վճռականորեն տրամադրվել հանցագործ իշխանություններից ազատվելու խնդրում: Հանրաքվեի փորձը ցույց տվեց, որ ժողովուրդը կարող է համախմբվել եւ միասնաբար դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի ռեժիմին, ինչպես նաեւ ցույց տվեց, որ մեր հանրությունը աստիճանաբար ձեւավորում է ընտրակեղծարարության դեմ պայքարելու համար անհրաժեշտ որակյալ մարդկային ռեսուրսը: Շնորհիվ հազարավոր ազնիվ, գրագետ եւ համարձակ քաղաքացիների, ովքեր հանձնաժողովների անդամների, վստահված անձանց, քաղաքացիական դիտորդների եւ լրագրողների կարգավիճակով պայքարում են քվեարկության օրինականության եւ ժողովրդի ձայնը պաշտպանելու համար, հարյուրավոր տեղամասերում հաջողվեց արձանագրել ժողովրդի հաղթանակը: Ընտրակեղծարարները բարոյալքված են, քանի որ հասկանում են, որ իշխանությունների նկատմամբ ձեւավորվող համընդհանուր ատելության եւ ընտրակեղծարարության դեմ աճող դիմադրության պայմաններում այլեւս կասկածի տակ են նրանց վերարտադրման ծրագրերը:

Պայքարը շարունակվում եւ ավարտվելու է Հայաստանի քաղաքացիների հաղթանակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ
Ամենադիտված