Ավակովը ջուր է լցրել Սաակաշվիլիի երեսին
ԱՐԽԻՎ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն և Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին վիճել են: Բանը հասել է նրան, որ Ավակովը ջուր է շփել նահանգապետի դեմքին:
Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ: Վեճի առարկան եղել է Օդեսայի մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման և հետագա ճակատագրի հարցը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավագովը սոցցանցերում մեկնաբանել է միջադեպը. նրա խոսքով Սաակաշվիլին չի պատասխանել իր այն հարցին, թե ինչու է նա գործարանի հարցով բանակցել «Ուրալխիմ» գործարանից ռուսաստանցի օլիգարխի հետ: Ավելին՝ Սաակաշվիլին բարկացել է, սկսել գոռգոռալ Ավակովի վրա: Վերջինս բացատրել է, որ Սաակաշվիլիին չխփելու համար է, որ ջուր է շփել նրա վրա:
«Գործ անել է պետք, ոչ թե լոպազություն», - ասել է նախարար Ավագովը:

Սաակաշվիլին իր հերթին պահանջել է հրապարակել «վարչապետի ու ներքին գործերի նախարարի անարժան ու սադրիչ վարքի» ամբողջ տեսագրությունը: Սաակաշվիլին կառավարությանն ու երկրի խոշոր գործարարներին մեղադրում է մասշտաբային կոռուպցիայի մեջ: Նրա կարծիքով, կոռուպցիոն սխեմաների պատճառով Ուկրաինայի կառավարությունը կարող էր 5 միլիարդ դոլար կորցրած լինել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)