Պուտինը հանդիպել է Քերիի հետ Կրեմլում
ԱՐԽԻՎ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը Կրեմլում մեկնարկել է: Ինչես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, ավելի վաղ Քերին բանակցություններ էր վարել ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման մեկնարկից առաջ ԱՄՆ պետքարտուղարը հույս էր հայտն ել, որ ռուսաստանյան մայրաքաղաքում առաջընթաց կգրանցվի Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում:
Հանդիպելով Քերիին՝ Պուտինը հայտարարել է, որ նրան արդեն զեկուցել են Լավրովի հետ բանակցությունների բովանդակության մասին:
«Այսօր մենք ունեցանք մանրակրկիտ բանակցություններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, նախարար Լավրովն ինձ զեկուցեց ձեր առաջարկությունների եւ լրացուցիչ քննարկում պահանջող մի շարք հարցերի մասին»,- ասել է Պուտինը:
Պետքարտուղարն, իր հերթին, նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին կարող են շատ բան անել սիրիական կարգավորման առաջընթացի համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)