Ուլյուկաևը նշել Է ԵԱՏՄ-ում անմաքս ինտերնետ-առեւտրի անվտանգ շեմը
ԱՐԽԻՎ
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեւ Ուլյուկաեւն այն կարծիքին Է, որ Եվրասիական տնտեսական միությունում անմաքս ինտերնետ-առեւտրի մակարդակը 500 եվրոյից իջեցնելու անհրաժեշտություն չկա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք կարծում ենք, որ պետք Է աշխատել 500 եվրոյի շեմային մակարդակով, ինչի շուրջ մենք պայմանավորվում Էինք, իսկ հետո՝ տեսնենք: Ինձ թվում Է՝ ավելի շատ իջեցնելը վտանգավոր Է»,-ասել Է նախարարը լրագրողներին:
Դրա հետ մեկտեղ Ուլյուկաեւն արձանագրել Է, որ ԵԱՏՄ-ի առանձին երկրներում արդեն անմաքս ինտերնետ-առեւտրի ավելի ցածր մակարդակ Է սահմանված, ուստի այդ հարցը դեռեւս պետք Է քննարկվի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)