Ո՞ւր են անհետացել տպագրված և չօգտագործված շուրջ 6 հազար քվեաթերթիկները (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի թեմայով քննարկման էին հրավիրվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը և «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը:
Բանախոսները ներկայացրին իրենց տեսակետը, թե ինչ ընթացք է ունեցել դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեն, և ինչ արդյունքներ ունենք այսօր: «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը խոսեց օրաթերթի կողմից կատարված լրագրողական հետաքննության մասին՝ մանրամասնելով դրա նպատակն ու արդյունքները:
Այնուհետև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ հայտնելով, որ իշխող ՀՀԿ-ն ամեն ինչ արել է կեղծիքները բացառելու համար: Սակայն ասուլիսի բանախոսներից Թագուհի Թովմասյանը ներկայացրեց կոնկրետ փաստ՝ հիմնված պաշտոնական տվյալների վրա, թե ինչպես է իրականացվել ընտրական կարուսելի մեխանիզմը:
Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)