Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Ոսկեպարում ականի պայթյունի հետևանքով կան վիրավորներ. Shamshyan.com
ԱՐԽԻՎ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար գյուղի հին եկեղեցու տարածքում ականի պայթյունի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:
Այս պահին վիրավոր քաղաքացիներին տեղափոխել են Իջևանի հիվանդանոց:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության ՊՆ N զորամասի ծառայողները, այդ թվում՝ սակրավորներ:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն են Բաղանիս գյուղի բնակիչներ, 60-ամյա Արտավազդ Կարապետյանը և 50-ամյա Արշակ Սահակյանը: Ֆոտոլրագրողին Իջևանի բժշկական կենտրոնից հայտնել են, որ այս պահին վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)