NASA-ի կայքը հրապարակել է Էնցելադի նոր պատկերը
ԱՐԽԻՎ
NASA-ի կայքը հրապարակել Է Սատուռնի արբանյակի՝ Էնցելադի, նոր պատկերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լուսանկարում, որն ստեղծվել Է «Քասինի» տիեզերական սարքի վիզուալացման համակարգով, լավ երեւում են Էնցելադի երկու տարածաշրջաններ, որոնցից մեկը ծածկված Է տարբեր չափերի խառնարաններով, իսկ երկրորդը տարածք Է՝ առանց խառնարանների:
Տիեզերական զոնդը կարճանկյուն խցիկի օգնությամբ կանաչ լուսային սպեկտրում այս լուսանկարն ստացել Է 2015 թվականի օգոստոսի 18-ին՝ Էնցելադից 137 հազար կիլոմետր հեռավորությունից: Պատկերի մասշտաբը 818 մետր Է մեկ պիկսելի հարաբերությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)