Լևոն Հայրապետյանը ամանորյա նվերներ է ուղարկել առաջնագծում կանգնած զինվորներին
ԱՐԽԻՎ
Ռուսաստանաբնակ բարերար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ Մարտակերտի շրջանի Վանք գյուղից մի խումբ ազատամարտիկներ «Էյթի Վանք լես» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Դարբինյանի գլխավորությամբ այցելել են Մարտակերտի շրջանում տեղակայված N զորամաս, հանդիպել զորամասի հրամանատարական կազմի հետ, որից հետո տարբեր ուղղություններով այցելել առաջնագիծ և շնորհավորել սահմանապահ զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյանը տեղեկացրել է, որ Լեւոն Հայրապետյանի կողմից նրանք զինվորներին հանձնել են նվերներ՝ քաղցրավենիք, միրգ, եւ անհրաժեշտ այլ պարագաներ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան