Քանաքեռ-Զեյթունում վթարային ջրանջատումներ կլինեն
ԱՐԽԻՎ
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' դեկտեմբերի 25-ին' ժամը 11.00-20.00-ն, կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացնում «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Քանաքեռի 1-12-րդ, 16-րդ և 17-րդ փողոցների' իրենց նրբանցքներով, Քանաքեռի զինվորական մարզի, Զ. Սարկավագի փողոցի 54/6 բազմաբնակարան շենքի, 1-115 համարների մասնավոր տնատիրությունների, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Ծարավ աղբյուրի, Ֆանարջյան, Աղասու, Զաքյան փողոցների, «Կոկա-Կոլա» գործարանի, Սրտաբանական կենտրոնի, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի ջրամատակարարումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)