Ռադան Ուկրաինայի կառավարությանը թույլատրեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
ԱՐԽԻՎ
Գերագույն ռադան Ուկրաինայի կառավարությանը թույլ տվեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատասխան առևտրական պատժամիջոցներ կսահմանի 2016 թվականի հունվարի 1-ից: Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի նիստում՝ ներկայացնելով «Արտաքին տնտեսական գործունեության մասին» Ուկրաինայի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
«Օրինագծի նպատակը պարզ է՝ համանման հայելային միջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ»,- ասել է նա: Վարչապետը պարզաբանել է, որ Կիևը եկող տարվա հունվարի 1-ից կսահմանի «առևտրական էմբարգո և հայելային պատժամիջոցներ»:
Օրինագիծը ենթադրում է պատժամիջոցներ սահմանելու լիազորություններ տրամադրել Ուկրաինայի նախարարների կաբինետին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)