Մենք չենք ուզում խառնվել այս ամենի մեջ. Հայ կաթողիկե պատրիարքությունը զինված հանցախմբի շրջանակներում Հայր Անտոնիոյի կալանավորման մասին
ԱՐԽԻՎ
Նոյեմբերի 25-ին Երևանում վնասազերծված զինված հանցախմբում է նաև «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տնօրեն հայր Անտոնիո ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը: Միաբանությունից հայագետ, մտավորական, Զմմառի վաստակավոր միաբան հայր Անդրանիկ Կռանյանը, ինչպես նաև Զմմառի մայրավանքի դիվանապետ և քարտուղար Հ. Մովսես վրդ. Տոնանյանը վնասազերծման առաջին օրերին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում էին, որ հայր Անտոնիոն փորձում էր օգտակար լինել բոլորին, նա ուղիղ մարդ էր, Հայաստանի դեմ չէր կարող գործել, նա ամեն բանում անկեղծ էր։ Այս օրերին, սակայն, նրանց հրահանգել են չխոսել։ Ավելին, միաբանությունը որոշել է որևէ կերպ չարձագանքել և ի պաշտպանություն հայր Անտոնիոյի հայտարարություններով հանդես չգալ։ Պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս հայր Գևորգ Ասատուրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մենք արդեն միջամտել ենք բարձր պատասխանատուների հետ, սպասում ենք դատարանի խոսքին, թե ինչ կասի։ Մենք անշուշտ, կընդունենք դատարանի որոշումները։ Մանրամասնությունները մենք իհարկե չենք կարող իմանալ, մինչև որ չտեսնենք, չլսենք։ Բայց մենք մեր միջամտություններն արել ենք, որ արդարությունը տիրի։ Եթե մեր վարդապետը հանցավոր է, հանցավոր կլինի, եթե մեր վարդապետը անմեղ է, անմեղ թող լինի»,- ասաց հայր Գևորգը։
Մանրամասն՝ այստեղ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)