Հայաստանում ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցում մարզական, հոգևոր-լուսավորչական համալիր է բացվել
ԱՐԽԻՎ
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցում մարզական, հոգեւոր-լուսավորչական նոր համալիր է բացվել: Ժամանակակից վարժական համալիրը բացվել Է զորամիավորման հրամանատարության նախաձեռնությամբ: Ռազմականացված խմբակում պարապելու են զինծառ այողների 5-ից մինչեւ 15 տարեկան երեխաները: Նրանց հետ աշխատանքը ղեկավարում Է զորախմբի հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի հարցերով օգնական վարդապետ Անդրեյը (Վաց):
Ժամանակակից ռազամականացված համալիրի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել հրամանատարությունը, միավորման զինծառայողները, Ռուսաստանի եւ Հայաստանի ուժային կառույցների, դիվանագիտական կորպուսի, Գյումրի քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները եւ զինծառայողների ընտանիքների անդամները:
Դպրոցականների հոգեւոր ռազմահայրենասիրական դաստիարակության եւ մենամարտերի ուսուցման գծով առաջին պարապմունքները կսկսվեն 2016 թվականի հունվարին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան