Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն
ԱՐԽԻՎ
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով' հունվարի 1-ին, ժամը 20:00-ի դրությամբ, փակ են հանրապետության մի շարք ավտոճանապարհներ:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն, զգուշություն և ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն