Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Միսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վեր Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել ՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումից Թուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակի ՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում «Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է Բրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնում Քիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց 66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը 

«Աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ». Տարոն Մարգարյան

ԱՐԽԻՎ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ձնամաքրման և տոնական օրերին աղբահանության աշխատանքների կազմակերպմանն ու իր դժգոհությունը հայտնել ինչպես սանմաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք» ընկերության, այնպես էլ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ու վարչական շրջանների ղեկավարների կողմից այդ աշխատանքների վերահսկման հետ կապված:

«Բոլորն են տեղյակ, որ «Սանիթեք» ընկերությունը ոչ միայն աղբահանության ծառայությունն է մատուցում մայրաքաղաքում, այլ նաև ձնամաքրման աշխատանքների կազմակերպման պատասխանատուն է: Ու մենք բոլորս, մեր համաքաղաքացիների հետ միասին, դժգոհ ենք ընկերության կողմից կազմակերպված ձնամաքրման աշխատանքներից: Երևանում նման աշխատանքների կազմակերպման փորձի պակասն ակնհայտ էր: Թեև պետք է նաև արձանագրենք, որ 3 օրից ավել անընդմեջ տեղացող ձյան պայմաններում, երբ եկավ մեկ ամսվա ծավալի ձյուն, բնական է, որ դժվարություն կլիներ: Ու հաշվի առնելով առաջացած դժվարությունները՝ իմ կողմից մեր բոլոր ծառայություններին եղավ հանձնարարական' ներգրավվել այդ աշխատանքներում և աջակցել ընկերությանը: Մինչդեռ մեր խնդիրը պետք է միայն տվյալ աշխատանքների վերահսկողությունը լիներ, այլ ոչ թե այդ աշխատանքները կազմակերպելն ու իրականացնելը: Իմ դժգոհությունն արդեն հայտնել եմ նաև ընկերության սեփականատերերին ու նախազգուշացրել, որ աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությանը՝ նկատելով, որ այդ մասով ևս ակնհայտ էր թերացումը:

«Ձնամաքրման աշխատանքների վերահսկողության ուղղությամբ տեղումների առնվազն առաջին օրը ակնհայտ էր գրեթե բոլոր վարչական շրջանների կողմից թերացումը: Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմն ընդհանրապես ամբողջությամբ թերացավ այդ աշխատանքի մեջ: Ու հաշվի առնելով, որ էրեբունիում դեռևս վարչական շրջանի սանմաքրման ձեռնարկությունն է այդ աշխատանքներն իրականացնողը, որն ամբողջությամբ տապալեց, նկատողություն եմ հայտարարում ինչպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալին, ով անձամբ էր համակարգում այդ աշխատանքները, այնպես էլ վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան ծառայության բոլոր պատասխանատուներին», - նշել է քաղաքապետն ու հանձնարարել է վերանայել Էրեբունի վարչական շրջանի սանմաքրման ընկերության ֆինանսավորումը:

Տոնական օրերին աղբահանության կազմակերպմանն անդրադառնալով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այն ևս եղել է ոչ բավարար, և իր դժգոհությունն է հայտնել ինչպես «Սանիթեք» ընկերությանը, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարներին:
«Այն, որ աղբահանությունն այդ օրերին վատ է կազմակերպվել, անգամ քննարկման ենթակա չէ: Ու այս հարցում իմ դժգոհությունը ոչ միայն «Սանիթեք»-ից է, այլ նաև վարչական շրջանների ղեկավարներից: Դու՛ք պետք է տեղերում վերահսկեիք աղբահանության կազմակերպումն ու պահանջեիք այն իրականացնել պատշաճ: Առավել ևս, որ ձեզ համար նորություն չէր, որ հատկապես տոնական այդ օրերին աղբի ծավալը բավականին շատ է ու աղբահանությունը պետք է իրականացվի ոչ տարվա մնացած օրերի հաճախականությամբ և գրաֆիկով: Ուստի հետևություն արեք այս ամենից ու հենց տեղերում վերահսկեք աշխատանքների կազմակերպումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով ձնամաքրման աշխատանքներում ներգրավված շուրջ 1200 աշխատակիցներին ու գնահատելով նրանց օր ու գիշեր կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքներին աջակցած ընկերություններին՝ ընդգծելով, որ տոնական այդ օրերին մարդիկ իրենց ընտանիքների կողքին լինելու փոխարեն եղել են դրսում ու արել են հնարավորը, որպեսզի ապահովեն մայրաքաղաքի բնակիչների հնարավոր անխոչընդոտ տեղաշարժը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է
Ամենադիտված