Ստամբուլի ահաբեկչության համար Դավութօղլուն մեղադրում է ԻՊ-ին
ԱՐԽԻՎ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հունվարի 12-ին հայտարարել է, որ Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպվել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով AP-ն, Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան վճռական է ԻՊ-ի դեմ պայքարո ւմ: «Մենք պայքարելու ենք այնքան, որ ԻՊ-ն դադարի սպառնալիք լինել մեր երկրի կամ աշխարհի համար»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Ստամբուլում հունվարի 12-ին տեղի ունեցած ահաբեկչության 10 զոհերից 9-ը եղել են Գերմանիայի քաղաքացիներ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պայթյունն իրագործել է ծագումով սիրիացի 27-ամյա մահապարտը: Թուրքիայի իշխանություններն արգելել են ԶԼՄ-ներին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ կապված լուրեր հրապարակել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)