ԱՄՆ-ի նախագահը հորդորել է Կոնգրեսին՝ վերացնել Կուբայի նկատմամբ առևտրական արգելանքը
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորել է Կոնգրեսին՝ վերացնել Կուբայի նկատմամբ սահմանված տնտեսական արգելանքը, որը «սառը պատերազմի» մնացուկ է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Կուբայի հիսունամյա մեկուսացումը չկարողացավ առաջ մղել ժողովրդավարությունը՝ թուլացնելով մեր դիրքերը Լատինական Ամերիկայում: Ահա թե ինչու մենք վերականգնեցինք դիվանագիտական հարաբերությունները, բացեցինք դռներն առեւտրի ու ճանապարհորդությունների համար եւ Կուբայի ժողովրդի կյանքի բարելավմանն ուղղված դիրք բռնեցինք»,- ասել է Օբաման հունվարի 12-ի երեկոյան Կոնգրեսում ելույթ ունենալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով:
«Դուք ցանկանում եք ամրապնդե՞լ ԱՄՆ-ի վստահությունն ու առաջատարությունն Արեւմտյան կիսագնդում: Ընդունեք, որ սառը պատերազմն ավարտված է: Վերացրեք էմբարգոն»,- հավելել Է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)