ՄԻԵԴ-ը Թուրքիային դատապարտել է քրդական կուսակցությունը փակելու համար
ԱՐԽԻՎ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտել է քրդական «Դեմոկրատական հասարակություն կուսակցությունը» (DTP) փակելու կապակցությամբ հարուցված դատական գործում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DemokratHaber կայքը, ՄԻԵԴ-ը վճռել է, որ կազմակերպության իրավունքները խախտած Թուրքիայի կառավարությունը պարտավոր է 74 հազար 500 եվրո նյութական եւ բարոյական փոխհատուցում կատարել DTP-ին:
Նշվում է, որ թուրքական կառավարությունը խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրի 11-րդ հոդվածը, այն է' DTP-ի կազմակերպվելու ազատության իրավունքը, ինչով փորձ է արել վերացնել կուսակցության համախանախագահներ Ահմեթ Թուրքի եւ Այսել Թուղլուքի պատգամավորական մանդատները:
ՄԻԵԴ վճռով Թուրքիան պետք է Թուղլուքին եւ Թուրքին 30-ական հազար եվրո, իսկ DTP-ի անդամ Ահմեթ Ային 7,5 հազար եվրո փոխհատուցում կատարի եւ վճարի դատարանի ծախսերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)