Ճապոնիայում ուժգին երկրաշարժի հետևանքով կան տուժածներ
ԱՐԽԻՎ
Առնվազն երկու մարդ է տուժել Ճապոնիայի հյուսիսում տեղի ունեցած 6,7 մագնիտուդով ուժգին երկրաշարժից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով Կիոդո գործակալությանը, տուժածներից մեկին տեղափոխել են հիվանդանոց:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 12:25-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 07:25-ին): Երկրաշարժի օջախը գտնվում էր 50 կիլոմետր խորության վրա՝ Հոկայդո կղզու հարավային ափից ոչ հեռու: Չնայած այն բանին, որ ցունամիի սպառնալիքը հանվել է, մասնագետները չեն բացառել ափամերձ շրջաններում ջրի մակարդակի հնարավոր փոփոխությունները:
5 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Ճապոնիայի 13 պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ ամբողջ Հոկայդո կղզում, Աոմորիի, Ակիտայի, Իբարակիի, Ֆուկուսիմայի, Միյագայի և այլ պրեֆեկտուրաներում:
Հոկայդո կղզու Տիտոսե միջազգային օդանավակայանի վարչակազմը որոշում է ընդունել՝ փակել թռիչքավայրէջքային բոլոր գոտիները՝ պարզելու ծածկույթի հնարավոր վնասվելը: Որոշ ժամանակով դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը: Ուժգին երկրաշարժից հետո «Հիգասիդորի» ԱԷԿ-ի և «Տոմարի» ԱԷԿ-ի աշխատանքում խափանումներ չեն նկատվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)