«Անահիտ» մուլտֆիլմը հայտնվել է համացանցում (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» մուլտֆիլմի ամբողջական տարբերակը հայտնվել է համացանցում:
Ինչպես տեղեկացնում են «Շարմ» Հոլդինգից, մուլտֆիլմը դիտումների քանակով ռեկորդ է սահմանել հայկական մուլտարտադրության ոլորտում. այն կինոթատրոններում դիտել է 80 հազարից ավելի մարդ:
«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնին» 5 տարի պահանջվեց ստեղծելու համար հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն երաժշտական ֆիլմը: Նախագծին աջակցել են Մշակույթի նախարարությունն ու «Շարմ» Հոլդինգը»,- տեղեկացրին Հոլդինգից:
Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ (3D):
Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցը, սցենարի հեղինակները՝ Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցը, Դավիթ Սահակյանցը:
Համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլև այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաև սիրել:
«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը:
Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)