Արարատի մարզում 45-ամյա տղամարդ է սառցահարվել
ԱՐԽԻՎ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 15-ին՝ ժամը 10.39-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցի մոտակայքում սառցահարված, կիսամերկ տղամարդ է ընկած:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, շտապօգնության աշխատակիցները 1971թ. ծնված Ռ. Վ.-ին հոսպիտալացրել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)